Գերդա Ալմ
Գերդա Ալմ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1869[1] |
Ծննդավայր | Վեստերոս, Շվեդիա[1] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1956 (87 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և conservator |
Գերդա Ալմ (շվեդ.՝ Gerda Ahlm, լրիվ անունը` Gerda Maria Ahlm, մայիսի 24, 1869[1], Վեստերոս, Շվեդիա[1] - օգոստոսի 26, 1956, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), շվեդ նկարիչ, ով աշխատել է ԱՄՆ-ում[2]։ Հայտնի է որպես գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերդա Ալմը ծնվել է 1869 թվականի մայիսի 24-ին, Վեստերոսում։ 1889-1891 թվականներին սովորել է Ստոկհոլմի Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում։ Այնուհետև մի շարք ուսումնական շրջագայություններ է կատարել Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում (1892), Իտալիայում և Անգլիայում (1894-1995), Նորվեգիայում (1898) և Բելգիայում (1900)։ Սովորել է նաև Կոլարոսի ակադեմիայում։
1903 թվականին Գերդա Ալմն արտագաղթել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Չիկագոյում, որտեղ աշխատել և ցուցադրել է իր սեփական գործերը, հիմնականում բնանկարներ, ինտերիերի և կանանց դիմանկարներ կատարված թույլ իմպրեսիոնիստական ոճով։ Նա իր նկարները ցուցադրել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի տարեկան ցուցահանդեսներում՝ սկսած 1905 թվականից և առաջին կին նկարիչներից էր 1905, 1911, 1912 թվականների Շվեդ-ամերիկյան արվեստի ցուցահանդեսներում[3]։
Հետաքրքրվելով արվեստի ստեղծագործությունների վերականգնման աշխատանքներով` Գերդա Ալմը Մյունխենի Հին պինակոտեկում Ֆրանց Կառլ Սեսիգի (1854–1914) մոտ ուսումնասիրել է կոնսերվացման տեխնոլոգիան։ Դրանից հետո աշխատել է Չիկագոյի արվեստի ինստիտուտում` որպես արվեստի գործերի կոնսերվատոր։ Նրա հմտությունն ու հեղինակությունը որպես կոնսերվատոր-նկարիչ այնքան հայտնի են դարձել, որ Գերդան ստացել է մի շարք կարևոր պատվերներ, այդ թվում՝ Շվեդիայի թագուհի Վիկտորիայի պատկանող ընտանեկան դիմանկարների վերականգնումը։ Համարվել է Ամերիկայի գլխավոր կոնսերվատոր նկարիչներից մեկը։ Գերդա Ալմի գործերը պահվում են ամբողջ աշխարհի մասնավոր հավաքածուներում և թանգարաններում։ Մահացել է 1956 թվականին, Չիկագոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Swanson, Mary Towley. Swedish Immigrant Artists’ Patronage System, 1880—1940, 2004.